Թող Փաշինյանը գա ստեղ, ասեմ՝ ռուսներն իրանից ինչ են ուզում․ Գերիների հարազատները փողոց փակեցին

Կառավարության դիմաց կրկին հավաքվել են անհետ կորած զինծառայողների հարազատները: Ծնողները վիրավորված են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հայտարարությունից:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինվորների ծնողներից մի քանիսը հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Անհետ կորած զինվորի հորեղբայր Արսեն Ղուկասյանը ուղիղ եթերում հայտարարել էր, թե ծնողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը ասել է՝ շնորհակալ եղեք, որ գոնե այդ հինգ հոգուն բերել ենք։

Ծնողներն էլ շոկոլադ, գինի և ծաղիկներ են ուղարկել Արսեն Թորոսյանին՝ որպես շնորհակալություն։

(Visited 55 times, 1 visits today)