Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու ժամանակն է

Հայաստանի քաղաքական վերնախավի հակառուսական դիրքորոշումն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հանդեպ պոզիտիվ վերաբերմունքը Ռուսաստանում լուրջ հարցեր են առաջացնում։ Ռուսական փորձագիտական շրջանակներն արդեն սկսել են խոսել ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու անհրաժեշտության մասին։

Վերջին կաթիլը եղավ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի` Weekblad Elseveir պարբերականին տված հարցազրույցը, որում նա դրական է գնահատել Արևմուտքի կողմից Նավալնու հարցով պատժամիջոցների սահմանումը։

Ռուսական thisnews.ru պարբերականն այս դեպքից հետո «Ահա եւ դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովված նյութ է տպագրում։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երեկվա դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կդիրքավորվի հակառուսական դաշտում։

Բարեկամության եւ բարիդրացիական հարաբերությունների բոլոր վստահեցումները վայրկենապես հօդս ցնդեցին՝ ցույց տալով երևանյան իսթեբլիշմենթի իրական դեմքը՝ իր դաշնակցային պարտավորությունների մասով»,- գրել է վրդովված հոդվածագիրը։

Վրդովմունքի ալիքին միացել են նաև նախկին զինվորականները։ Պահեստազորի գնդապետ, «Комсомольская правда» թերթի ռազմական մեկնաբան Վիկտոր Բարանեցն ընդգծել է, որ Հայաստանի հակառուսական հայտարարությունները կարող են նրան զրկել Ռուսաստանի աջակցությունից։

Վիկտոր Բարանեցը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Հայաստանը բացեիբաց հրաժարվեց ռուսական սպառազինությունից ու դա այն դեպքում, երբ հանդիսանում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն ու ՀԱՊԿ անդամ։

«Դաշնակից է կոչվում, ում թիկունքը մենք ենք պահում»,-ասել է Բարանեցը «Комсомольская правда»-ի ռադիոյի եթերում։

Բարանեցի խոսքով, Հայաստանի նման պահվածքը ցույց է տալիս մեր երկրի «հուսալիությունը», որպես դաշնակից։ Ըստ նրա, Մոսկվան պարտավոր է նման իրավիճակում հետևություններ անել, և պետք է հրաժարավի դաշնակցի պարտավորություններից, ընդհուպ մինչև ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելը։

(Visited 312 times, 1 visits today)