Խնձորեսկի սահմանի մոտ ադրբեջանցիները 173 գլուխ ոչխար են տարել

Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին,

 

և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Այս մասին հայտնել են Խնձորեսկի համայնքապետարանի պաշտոնական կայքում:

Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար:

(Visited 39 times, 1 visits today)