Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի. Արմավիրի քաղաքապետ

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի Ազատության հրապարակում արած հայտարարությանը, որտեղ նա հայատարարել է․

«Մեզ պետք է, որ ամեն թաղում, ամեն կոլեկտիվում, ամեն բնակավայրում ստեղծենք կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները: Բոլոր թաղերում, հարևանների հետ, վիճեք, հավաքեք խմբեր, ջոկատներ կազմեք, և մեր կենտրոնը այստեղ կլինի:

Մի խումբը կգա, կգնա մի պատգամավորի ետևից, մյուս խումբը կգնա մի ոստիկանի ետևից, բայց սա կլինի մեր կենտրոնը»:

«Վազգեն Մանուկյանին ասեք խելք հավաքի: Հայաստանում ոչ մի ջոկատ չի կազմվի ներհայաստանյան ինչ-որ հարցեր լուծելու համար, Հայստաանում բարիկադներ չեն կառուցվի, եթե էդ տարիքում գոնե սա չի հասկացել, ուրեմն հեչ լավ չի»,- այսպես է արձագանքել Արմավիրի քաղաքապետը

(Visited 251 times, 1 visits today)