Նորից ձյուն է սպասվում

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկը սպասվում է անձրև, 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ին՝ ձյուն:

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 17-18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից ամենուրեք ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով։

(Visited 58 times, 1 visits today)