Քարաթափում՝ ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության հանրապետական կենտրոնում

Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ:

Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Երևանի «Շտապբուժօգնության» կայանը գիշերվա ընթացքում տուժածների վերաբերյալ կանչեր չի գրանցել:

(Visited 20 times, 1 visits today)