Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը՝ մատնանշելով, որ փաթեթայինն այդ դեպքում ավելի ձեռնտու տարբերակ էր Հայաստանի և Արցախի համար:

Նա նաև հանգամանալից ներկայացրել է Կազանյան փաստաթղթի էությունը. «Կազանյան փաստաթուղթը միակ փաստաթուղթն է, գոնե մինչև 2018-ը միակ փաստաթուղթն էր, որ դարձել էր աշխատանքային փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը, ուրեմն, գտնվում է ԵԱՀԿ դեպոզիտարիայում։ Այլ աշխատանքային փաստաթուղթ չի եղել»,- հայտնեց Սարգսյանը:

«Դուք պատրա՞ստ էիք իշխանության մնալու դեպքում ստորագրել այդ աշխատանքային տարբերակը»,- հետաքրքրվեց լրագրող Դավիթ Սարգսյանը:

Հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Ես ոչ միայն պատրաստ էի ստորագրելու, այլ ես բացառապես համաձայնել էի մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնեմ այդ տարբերակը:

Ես ոչ թե պիտի գաղտնի ստորագրեի, այլ, բնականաբար, երբ որ հասնեինք նրան, ինչին ձգտում էինք, ապա այդ տարբերակը շատ մեծ ու բուռն քննարկման առարկա կդարձնեինք հասարակությունում»:

(Visited 29 times, 1 visits today)