Ի՞նչ անհեթեթություն է. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմնյուզ» հեռուսատաընկերության եթերում անդրադարձել է արցախյան հիմնահարցին և բանակցային գործընթացին՝ հայտարարելով, որ իրենք «երբեք չեն բանակցել այն մասին, թե ՀՀ-ն ինչ է տալու Ադրբեջանին».

 

«Մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու, բայց բանակցություններն էս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էր: Ի՞նչ անհեթեթություն է:

Մեր ցանկացածն ու մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլ 23-ը»,- հայտարարեց Սարգսյանը:

(Visited 20 times, 1 visits today)