«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կլքեն նաև Զոհրաբյանն ու Մելքումյանը

Ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Գևորգ Պետրոսյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատը վայր չի դնում:

Հիշեցնենք՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ընդամենը 3 օր առաջ Պետրոսյանն ասել էր, որ խմբակցությունը լքելու մտադրություն չունի և չգիտի՝ որտեղից են գալիս նման խոսակցությունները:

Ասում են՝ առաջիկայում խմբակցությունը կլքեն նաև Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը մտադիր է նոր ցուցակով մասնակցել ընտրություններին:

Ասում են նաև՝ չի բացառվում, որ Պետրոսյանն ու մյուսները միանան Ռոբերտ Քոչարյանին: Եվ քանի որ առանց Ծառուկյանի «դաբրոյի», «ղազագիր» գրածները չէին համարձակվի դուրս գալ ԲՀԿ-ից, ապա, ըստ լուրերի, սա քաղաքական այդ ուժի հերթական շոուն է:

(Visited 139 times, 1 visits today)