Ազատիչը չլսելու է տալիս այդ մասը և իրեն գցում հայտնի բաղերը

«-Պարո՛ն նախագահ, ես հիմա պետք է ասեմ Ձեր ասածի հակառակ մեկնաբանությունը, որը բավական լայնորեն տարածված է: Այն, որ վերջին երկու տասնամյակում բանակը թալանվել է, ինչպես և մենք բոլորս ենք թալանվել, զինվորի հացը թալանվել է. զինվորը եղել է կիսասոված, և այն փողերը, որոնք պետք է ծախսվեին սպառազինության վրա, ասենք Մոնումենտում դղյակներ են կառուցվել, հավանաբար լսել եք «Մոնումենտի դղյակները մեր անօդաչուները պետք է լինեին» արտահայտությունը:

Ի դեպ, անօդաչուների մասին, սա շատ կարևոր դրվագ է: Այս պատերազմի կարևորագույն զինատեսակներն էին անօդաչուները, Ձեր նախագահության օրոք ինչո՞ւ չարտադրվեցին կամ ինչու չգնվեցին բավարար չափով անօդաչուներ:

-Ես այդ հարցին մի քիչ այլ կերպ պատասխանեմ: Մամուլում էլ տարբեր նախկին պաշտոնյաներ խոսել են այդ մասին: Ուրեմն, Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ:

Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան»:

Սա հատված էր Սերժ Սարգսյանի՝ Armnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցից:

«ՉԻ». Թերևս ճիշտ կլիներ, եթե լրագրողը հաջորդ հարցն այսպես սկսեր՝ я говорю про Ивана, а ты про болвана: Լրագրողը հարցնում է, թե ինչպես կպատասխանեք լայնորեն տարածված մեղադրանքին, որ 20 տարի բանակը թալանվել է, Ազատիչը չլսելու է տալիս այդ մասը և իրեն գցում հայտնի բաղերը:

Օրինակ՝ լրագրողը լավ կաներ հարցներ, թե ինչո՞ւ մինչև 2018 թվականը Սաշիկ Սարգսյանը 20 միլիոն դոլար չէր նվիրում Արցախին, բայց հեղափոխությունից հետո դարձավ չափազանց հայրենասեր և առատաձեռն:

2016 թվականի պատերազմից մինչև հայտնի մերժումը անցավ 2 տարի: Այդ ընթացքում ի՞նչ արեցիք բանակի համար: Մինչ այդ 18 տարի «կերել» էիք բանակը, գոնե այդ երկու տարում արդիականացնեիք մեր սպառազինությունները:

4-rd am

(Visited 167 times, 1 visits today)