Այս արտահայտությանը վերջապես պետք է անդրադառնալ. Ստյոպա Սաֆարյան

«Բանակը կլուբնիկով ու ներքնաշորով դու մարտունակ չես կարող դարձնել»․ Սերժ Սարգսյան

Այս արտահայտությանը վերջապես պետք է անդրադառնալ, որովհետև երբ երկրի երբեմնի առաջին դեմքը չի գիտակցում, թե ինչ վիճակում է եղել բանակը ու «կլուբնիկն ու ներքնաշորը» սոսկ պատկերավոր արտահայտում են զինվորի «սնունդն ու հանդերձանքը», ապա մենք իսկապես աղետի մեջ ենք եղել։

Իսկ ինչպիսին էր մեր հաղթող բանակը․ պատմեմ հարազատ քրոջս առօրյայից, ով 2 տարի զինվոր պահեց․

2 տարի շարունակ՝ շաբաթը մեկ ներքնաշորերը պետք է տաներ, թե ինչու՝ այ Սերժ Սարգսյանը պետք է բացատրի․․․

Զինվորական համազգեստն այնքան անորակ էր, որ զգում էիր, որ տղաները վատ են զգում մաշված, գունաթափված համազգեստը հագնել․ ստիպված ծնողը վերնիսաժից կամ նման տեղից տարվա մեջ ևս մեկ զույգ իր հաշվին առնում էր․․․ Նույնը բատինկաները, տակացուները․․․․ Թե ինչու՞՝ Սերժ Սարգսյանը պետք է բացատրի․․․

Սնունդը․ մեր տղան մի անգամ ասեց՝ քեռի, որ զինվորին տեսնես ժպտալուց կամ ուրախ տրամադրությամբ, իմացիր, որ քաղցրավանեիք կամ շոկոլադ է կերել․․․ Խոսքերն ավելորդ են։

Սկզբում իր վրա զայրանում էինք, որ այնքան լավ են պահել, որ զորամասի ճաշարանի ճաշերը չի ուտում՛։ Պատասխանեց՝ «քեռի, անգամ պյուրեն միտումնավոր այնքան վատ են պատրաստում, որ ոչ մեկ չուտի ու իրենց խոզերին տալիքը շատ լինի․․․․ Եթե դու ամբողջ չաստից կգտնես մեկին, որը ուտում է այդ պյուրեն, նոր այդ բառերը ինձ կասես․․․»

Ու երբ հեղափոխությոինից հետո զինվորը կուշտ ուտում էր, ծնողն այլևս նրա հանդերձանքի մասին չէր մտածում, և որ ոչ պակաս կարևոր է՝ այդ ամենի համար բանակի հատկացումներն այլևս լափող չկար, պարզվում է՝ դա վատ էր․․․

Ու զարմանում եմ նաև․ դեռ 2010-ականներին, միշտ հետևելով ադրբեջանական լրահոսին, հաճախ էի տեսնում, որ Ալիևը թեկուզև ընտրողաբար, թեկուզև փուչիկ քարոզչությամբ, բայց նկարվում է այս կամ այն զորրանուցում ու հպարտանում, որ սնունդից, կեցության պայմաններից մինչև հանդերձանք արդիականացնում է․․․ Լավ, Սերժ Սարգսյանի օգնականների մեջ ժամանակին մեկը չկար, որ ասեր, թե Ալիևն անգամ այդ հարցում է իրենից առաջ անցել․․․

Դեհ, պատերազմի սպասող ազգ-բանակի համար բավարար թվով սաղավարտների ու զրահաբաճկոնների քանակի մասին լռեմ․․․ դրանից էլ խոսել է․․․․

Իսկ հիմա հեգնում է՝ կլուբնիկ, տռուսիկ․․․

Այն, ինչի մեջ ապրել ենք, անկկարագրելի է․․․

Ես որ այլևս չեմ զարմանում այս պարտության վրա․․․ Միայն խոր ցավ, կսկիծ տղերքի ու հայրենիքի համար, որ այսքան ուշացանք իրենց համար ապահովել այն, ինչը պարտավոր էինք․․․

Ստյոպա Սաֆարյան

(Visited 103 times, 1 visits today)