Միքայել Մինասյանին վերաբերվող մի փոքր շարք թվարկեմ, որի մասին, վստահ եմ, չգիտեն շատերը. Արթուր Արամյան

Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տևական ժամանակ է արդեն,որ համայն աշխարհի հայությունը լսում է Միքայել Մինասյանին: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, նշել, խնդրել և հորդորել,որ մենք պետք է մեր առօրյա հասարակական-քաղաքական կյանքին վերաբերվող հարցերին ցուցաբերենք մասնագիտական մոտեցումներ կամ էլ լսենք մասնագետներին,պետք է նվիրումի զգացումով վերաբերվենք հայրենիքին,հայրենիքին ծառայություն մատուցած անձանց մասին խոսելիս պետք է հարգանքով մոտենալ, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է չխոսենք, պարտադիր է, որ շատերը ի սպառ վերացնեն փողոցային մակարդակի խոսակցությունների և կարծիքների արդյունքում ծնված այն հերյուրանքները,որոնք ձևակերպվել են «Սերժի փեսա» ասելով և հրամցված ատելության ֆոնին էլ նույն կերպ եզրափակվել են, առանց գիտենալու, փորձելու հասկանալ,թե ով է Միքայել Մինասյանը,ով է եղել Վատիկանում ՀՀ ի դեսպանը, ինչ է արել, ով է եղել մինչ «Սերժի փեսա» դառնալը, ինչ ընտանիքից է նա և այլն…

Հարգելիներս, որպեսզի պարզ և հասկանալի լինի բոլորիդ, թե ինչու եմ անդրադառնում Միքայել Մինասյանին,սկզբի համար թվարկեմ մի փոքր շարք, որի մասին մինչ այսօր վստահ եմ չգիտեն շատերը և հետո մեկ նախադասությամբ եզրափակեմ այս գրառումս…

Դեսպանի պաշտոնը ստանձնելուն պես անմիջապես պայքար է սկսել թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական լոբբիի դեմ Հռոմում


Նրա կողմից ղեկավարվող տեղեկատվական պատերազմում ջախջախվում է թուրք-ադրբեջանական լոբբին Հռոմում և հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ օգտագործում է ցեղասպանություն եզրույթը
Ջախջախիչ պարտության հետևանքով Թուրքիան ետ է կանչում իր դեսպանին Վատիկանից
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հաղթել են Ալիևի հորը, 2016 թ Ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսանը հաղթեց Ալիևին, իսկ տեղակ էիք, որ ապրիլյանի ընթացքում այդ ողջ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի դեմ կրկին նախաձեռնել և վարել է Միքայել Մինասյանը իր ընկերների հետ, որտեղ կրկին փայլուն հաղթանակ է գրանցել:
Նրա օրոք հայատառ խաչքարներ են վերականգնվել և կանգնեցվել:
Նրա օրոք Վատիկանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը,իսկ Գրիգոր Նարեկացուն կարգվել է տիեզերական վարդապետի կոչումը:
Նրա օրոք և ջանքերով առաջին անգամ Հայաստան ժամանեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը,առաջին այցը անվանվեց ուխտագնացություն Հայաստան, որը նաև բարձր պատիվ և հարգանք էր խորհրդանշում, այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ծիծեռնակաբերդ, որտեղ էլ ձեռագիր մատյանում թողեց իր մտքերը:
Հարգելի հայրենակից, շատ է Միքայել Մինասյանի կողմից նման հաղթանակներ կերտած գործողություների շարքը, կարելի է թվարկել, բայց ցանկությունս մեկն է ՝

Եթե պետք է ստանձնենք դատավորի դերը, ապա պետք է մարդկանց դատենք կամ գնահատենք նրանց կատարած աշխատանքներով, իսկ նրա անվան շուրջ շրջանառվող լուրերը ամբողջությամբ սուտ են, քանի որ նա չլինելով քաղաքական գործիչ, ստանձնել է կրկին բարձր պատասխանատվություն իր նախաձեռնությամբ, ասեմ ավելին՝ նրա հրապարակումներից և հանրային ելույթներից հետո է, որ հասարակության լայն շրջանակներում շատերը առերեսվեցին իրականությանը,ճանաչեցին շատերին, պարզ տեսանք, թե ինչ է կատարվում մեր երկրում և որ ամենակարևորն է՝ եթե մի պահ օրինակ մտավոր կերպով մի կողմ դնենք ընդդիմադիր դաշտը, ապա կտեսնենք, թե ինչ մտքի և մանևրելու հատկություն ունեցող տիտանի հետ գործ ունենք,ով ՀՀ ում քաղաքական եղանակներ է թելադրում միայնակ իր թիմով տեղեկատվական դաշտում, իսկ ի՞նչ կլիներ, եթե նա գործեր ազատ ու ոչ միայն այդ ոլորտում։

Եզրակացրեք ինքներդ, ճանաչենք մարդկանց նրանց գործերով, իսկ Ձեզ էլ՝ Շնորհակալություն»:

(Visited 278 times, 1 visits today)