Քոչարյանի նախագահության արդեն առաջին տարում տեղի ունեցան «Արմենթելի» և Կոնյակի գործարանի խայտառակ գործարքները

ՆՊԱՏԱԿԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՈՒՄՆ ԷՐ

Հայաստանի ապագան ամեն ինչից կարևոր է, բայց և ոչ թույլ չենք տալու, որ անցյալում մեր երկրի ընդերքում դրված ռումբերով փորձեք ապականել Հայաստանի ապագայի հետ կապված երազանքները։

Քոչարյանի նախագահության արդեն առաջին տարում տեղի ունեցան «Արմենթելի» և Կոնյակի գործարանի խայտառակ գործարքները, որոնք, ըստ էության, դրեցին վերջինիս կոռուպցիոն համակարգի հիմքերը: Հոկտեմբերի 27-ից հետո միայն հնարավոր եղավ «Գույք` պարտքի դիմաց» նվաստացուցիչ համաձայնագիրը կամ հայ-ռուսական գազային պայմանագրերը: Էությամբ կոռուպցիոն այս գործարքների նպատակը Հայաստանի գաղութացումն էր, նրա տնտեսության թալանը:

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ինստիտուցիոնալ հարթության վրա Հայաստանում ոչնչացրեց պետական իշխանությունը` նրա փլատակների վրա կայացնելով քրեաօլիգարխիկ համակարգը, որը դարձավ Ռոբերտ Քոչարյանի արյունոտ, ավտորիտար իշխանության գլխավոր հենարանը։

Հոկտեմբերի 27-ը անկասելի հարված հասցրեց նաև մեր հասարակության արժեքային համակարգին, նրա կողմնորոշումներին, գնահատման չափանիշներին: Երբ բովանդակային հարթության վրա ոչնչանում է պետությունը, հասարակությունը զրկվում է երազելու ունակությունից, ապագայի տեսլականից:

Քրեաօլիգարխիան` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ծնվեց Հոկտեմբեր 27-ի ոճրագործության ընդերքում: Քրեաօլիգարխիան դարձավ Հայաստանի գաղութացման, թալանի և կոռուպցիայի խորհրդանիշը: Եկել էր անհագ օլիգարխիայի ժամանակը:

Արման Բաբաջանյան

(Visited 137 times, 1 visits today)