Ի՞նչ պահանջ է դրված ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վրա. այսօրվա հանրահավաքի մանրամասները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է 17 կուսակցությունների համատեղ հանրահավաքը:

Այս հանրահավաքին ընդդիմադիր ուժերը պատրաստվել են շատ երկար և հստակ պլանավորել, թե ով ինչ գործողություն պետք է իրականացնի:

Տեղեկացանք, որ 17 կուսակցություններն արդեն վաղուց իրենց մեջ պլանավորել էին, թե ով ինչ պետք է անի, որ ուժը քանի անձի ներկայություն պետք է ապահովի Ազատության հրապարակում: Մենք տեղեկացանք, որ այդ առումով առյուծի բաժինը ԲՀԿ-ինն ու ՀՀԿ-ին է, և հենց նրանք են խոստացել, որ ապահովելու են բազմամարդ հանրահավաք, որպեսզի իշխանություններին ապացուցեն, որ վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների գնալու պահանջ իսկապես առկա է

Սակայն մենք տեղեկացանք, որ արտառոց դեպքեր այսօր չեն գրանցվի, լինելու է սովորական հանրահավաք, որն ուղեկցվելու է ընդդիմության առաջնորդների ելույթներով։ Հրապարակում կլինի նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը եւս ելույթ կունենա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

(Visited 197 times, 1 visits today)