Այս մարդիկ եկել են մեր պետությանը վերջին` կործանարար հարվածը հասցնելու, և նրանց միակ խաղաքարտը ամբոխի կարճ հիշողությունն է

Կուզե՞ք անկեղծ.
Վազգեն Մանուկյանն առնվազն անբարոյական, արկածախնդիր չարիք է, ով նույնիսկ օր ծերության չհրաժարվեց մասնակցել ու վավերացնել մեր ժողովրդի հանդեպ հյուսվող հերթական դավադրությունը, Փաշինյանական իշխանության հրահրած այս մոլեգին արհավիրքում Վազգեն Մանուկյանն ընտրեց վրեժխնդրությամբ ատամները սրած ստահակների օմբուդսմենի, նրանց արատավոր կենսագրությունները մաքրագործողի հաստիքը, դրանով օր օրի բազմապատկելով սպառնացող այն անխուսափելի դրաման, որ ամեն օր կախված է այս մոլորված ժողովրդի գլխին:

Այս մարդիկ թքած ունեն հանրային շահի ու պետության անվտանգության վրա, մեր ժողովրդին Նիկոլ Փաշինյանից փրկելու կեղծ օրակագի ներքո այս մարդիկ եկել են մեր պետությանը վերջին` կործանարար հարվածը հասցնելու, և նրանց միակ խաղաքարտը ամբոխի կարճ հիշողությունն է:

Բայց վերադարձ չի լինելու, տեղում դոփյուն չի լինելու, Նարեկ Մալյանների ու Ռուբեն Մխիթարյանների դեմքով այս քաղքենի ու էժանագին մանիպուլյատիվ մեդիաարշավը հաջողություն չի ունենալու, որովհետև Սերժ Սարգսյանը մի հարցում իրավացի էր` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, ինչպես մարտադաշտի վերածելու հայրենիք չունենք ու ինչպես մարտնչող գլադիատորների վերածելու ժողովուրդ չունենք:

Մանուկ Նիգոյան

(Visited 68 times, 1 visits today)