Ձեր պատառաքաղն են վերցրել ձեր ձեռքից ժողովուրդը, այն ժողովուրդը որին ժեխ, անասուն ,բոմժ էիք անվանում

«միտինգի «ոգևորված մասնակիցներ երանի ձեզ ,հազար երանի ,որ դանակ ու պատառաքաղը վերցրած պետությունը չափաբաժինների եք վերածել, բեմից կոչերով կտրում և կերակրում եք , բաժանում և միմյանց հրամցնում եք լավագույնը, վերհիշել եք էն հին ժամանակները , որտեղ պետությունը ֆուրշետի սեղանի էիք վերածել ու սնվում էիք ,սնվում։

Մտածում եք ջրից չոր եք դուրս եկել՞, ձեր տանուլը ժառանգություն թողեցիք նոր իշխանություններին ու հիմա ,երբ ամեն ինչ արվեց ոչ ձեր ձեռքով, դուք ձեր կեղտոտ ձեռնոցները հանեցիք նետեցիք մի կողմ ու հավատացիք ,որ մենք կհավատանք ձեր անմեղությանը, հիմա միակ հույսն է ետ վերադառնալ նախկին սննդակարգին։
էլ չի՜ լինի այլևս նախկինի վերադարձ, չի՜ լինի։

Ու՞ր էին ձեր կոչերը երբ Արցախում զինվորին թիկունք էր պետք,ուր էր ձեր կոչերը, երբ մեր օգնությունով Հայաստանում տնավորված արցախցիները 10 րոպեում ազգային ժողովի տարածք էին մտնում ու թույլ տալիս, որ կոտրեն պետական գույքը, այն պետության գույքը, որ մինչև օրս սատար է կանգնում ու հոգ տանում նրանց բարօրության համար։
Լուռ էիք քանի որ այնտեղ նաև դուք էիք, հիմա գոռում գոչում եք, որ դուք,որ ձեր …

 

Ձեր պատառաքաղն են վերցրել ձեր ձեռքից ժողովուրդը, այն ժողովուրդը որին ժեխ, անասուն ,բոմժ էիք անվանում։

P.s Իմ շատ սիրելի Արցախցիներ, ովքեր իրենց բարոյական կերպարը չկորցրեցին , մենք միշտ կանգնած ենք ձեր կողքին ու գրածս վերաբերում է այն մարդկանց, ովքեր 10 րոպեում լցվեցին ԱԺ շենք։

Գոհար Քոսյան

(Visited 150 times, 1 visits today)