Ցավալի, տագնապալից ախտորոշում

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հեռուստավարողը մի մտավորականի (կարևոր չէ անունը) ուղիղ հարցնում է, թե ի՞նչ կարծիք ունի պատերազմի և հետպատերազմյան շրջանի մասին։ Եվ ինչ է պատասխանում. «Դե երկու կողմը տարբեր բաներ են ասում, ես էլ երեք ամիս է չեմ կողմնորոշվում, թե ում կարելի է հավատալ»։

Սա ցավալի, տագնապալից ախտորոշում է՝ մտավորական մարդը ոչ միայն սպասում է, թե ինչ կասեն, այլև ասելուց հետո էլ` «չի կարողանում» կողմնորոշվել։

Ոչ հեռավոր անցյալում իրական մտավորականները, ինչպիսիք էին Վարդգես Պետրոսյանը, Հենրիկ Իգիթյանը և այլք, հենց իրենք էին ասում, անվախ էին ասում՝ ԽՍՀՄ ամենաբարձր ամբիոններից ….»:

(Visited 848 times, 1 visits today)