Անհայտ անձինք վթարել են Շորշոր-Երևան ջրատարը. փետրվարի 23-ին վթարային ջրանջատում Երևանում

Անհայտ անձինք վթարել են Շորշոր-Երևան ջրատարը. փետրվարի 23-ին վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարեւանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր-Երևան մայրուղային ջրատարը:

Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի եւ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

(Visited 71 times, 1 visits today)