Հայկական օդանավ են առևանգել. Հեռագիր է ստացվել

Հեռագիր է ստացվել, որ հայկական օդանավ են առևանգել

Հայկական օդանավի առեւանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:

Հակոբ Ճաղարյան
Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, եւ, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երեւանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Մանրամասները հաջորդիվՀայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»:

(Visited 256 times, 1 visits today)