ՌԴ արձագանքը «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը չուշացավ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը։

Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»։ Այսպես Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե հայկական բանակը կարող էր «Իսկանդեր» կիրառել անցած տարվա աշնանը Ղարաբաղում պատերազմի 4-րդ օրը։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է Փաշինյանի կարծիքը:

Նա նշել է, որ այդպիսով Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության արդյունքներում։
«Երբ մարդը ձգտում է անմեղ լինել, նա և՛ «Իսկանդերներ»-ն անարդյունավետ կհամարի, և՛ հայ ժողովրդին ու զինվորականներին մեղավոր կճանաչի։

Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ «Իսկանդերը» շատ բարձր ճշգրտության զենք է, այն արդեն բազմիցս իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում։ Դա ուղղակի բացարձակ սուտ է (Փաշինյանի խոսքը) և նույնիսկ կասկածի ենթակա չէ. Իզուր չէ, որ Արևմուտքը հաճախ է խոսում այդ կարճ հեռահարության հրթիռները բանակցային գործընթաց բերելու մասին:

Դրանք շատ ճշգրիտ և բազմիցս կիրառվել են Սիրիայում։ Ես, մեղմ ասած, չեմ համաձայնի Փաշինյանի այդ կարծիքի հետ»,-հայտարարել է Զավարզինը։

(Visited 128 times, 1 visits today)