Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան

ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է Կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։

Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։

Կա երկու ճանապարհ․
— կամ Կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,
— կամ մարդիկ մտնում են Կառավարության շենք ու ինքնուրույն են քաղաքական դիակին հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։
Վերջ»։

(Visited 165 times, 1 visits today)