Ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ… Ափսոս էր գեներալը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր ներկայացրել, որտեղ նշում էր, թե լրագրողը սխալ է փոխանցել, խեղաթյուրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքը, ով «համարձակվել» էր հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի մասին անպատասխանատու հայտարարությանը։

Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Հետևանքը սպասեցնել չտվեց՝ Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատվեց պաշտոնից։

Մարդուն պաշտոնից հեռացրեցին միայն այն բանի համար, որ գիտակցելով իրավիճակի զավեշտի ու սպառնալիքի հանգամանքը, նշել էր, որ Իսկանդերը խնդիր չի ունեցել՝ հորդորել էր թեմայով չծավալվել։

Ի դեպ, պաշտպանության նախարարն էլ հայտնվեց անհեթեթ վիճակում՝ նախարարությունը հայտարարեց, որ գեներալ Խաչատրյանի խոսքը խեղաթյուրել են, բայց դրան հետևեց վերջինիս ազատումը պաշտոնից։

Ստացվում է՝ չէր խեղաթյուրվել, ուղղակի Պաշտպանության նախարարն ու վարչապետը ինչպես մյուս հարցերով «շունը տիրոջը չի ճանաչում» կարգավիճակում են։

Ափսոս էր գեներալը, ի սկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ»,- գրել է նա։

(Visited 57 times, 1 visits today)