Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը», – ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով այս երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմցնակիցների հրավիրում է Հանրապետության Հրապարակ՝ նրանք հետ խոսելու համար։

Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։

(Visited 113 times, 1 visits today)