Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Իշխանափոխություն… վերադարձ անցյա՞լին… վերադարձ թալանի՞ն ու կրիմինալի՞ն… այ սա է նախկին քաղաքական դեգեներատների ցանկությունն ու երազանքը…
Ակնհայտ է, որ տարբեր, երբեմն անբարոյական մեթոդներով ուզում են քաղաքացիական բախումներ հրահրել… չի ստացվի… անգամ իրենց դեպքում հակացուցված է երազելը…
Անպատիժ մնալու հետևանքն էլ սա պետք է լիներ… Ում համար է գաղտնիք, որ այդ ոհմակը չի ներելու ժողովրդին… Այսօր ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի բացառապես ժողովուրդը…
Իսկ իշխանություններն թող այս ամենից հետևություններ անեն, և իրեն շարքերը «մաքրեն» պորտաբույծ և պարազիտ կադրերից ու սկսեն աշխատել…
Հ.Գ. Ու երբ իրավական համակարգը զբաղված է «անգործությամբ» ու հապաղում է կրիմինալ զանգվածը հայտնվում է «յոթերորդ երկնքում» ու այլևս վստահ լինելով, որ խուսափել է քրեական պատասխանատվությունից, պաշտպանվելու փոխարեն անցել է հարձակման…