Եվս մեկ գեներալ միացավ ԳՇ պահանջին

hraparak.am-ը գրում է. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նախկին պետ, պաշտոնաթող գեներալ Արմեն Ղահրամանյանը իր աջակցությունն է հայտնում Զինված ուժերի Գլխավոր շտաբին եւ միանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց պարոն Ղահրամանյանը.

«Միանշանակ աջակցությունս եմ հայտնում: Այն, ինչ ԳՇ պետը եւ հայտարարության տակ ստորագրած սպայակազմը հայտարարել է, միանշանակ ճիշտ է ասել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԳՇ-ն հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

(Visited 426 times, 1 visits today)