Ես ՀՀ-ում, որպես էդպիսին, չունեմ իշխանություն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ վաղը նախատեսվող հանրահավաքին:

«Մենք պիտի վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդավարական, սահմանադրական կարգը ՀՀ-ում:

Ուզում եմ արձանագրել, որ խոսքը ոչ թե այս կառավարության, կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության: Ես ՀՀ-ում, որպես էդպիսին, չունեմ իշխանություն:

Իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է այդ իշխանությունն ինձ որոշ ժամանակով. ինքը կորոշի՝ ինչ ժամանակով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ վաղվա հանրահավաքի իմաստը դրանում է:

 

(Visited 39 times, 1 visits today)