Պատի օրացույցների համար՝ 125 հազար դրամ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փետրվարի 12-ին պայմանագիր է կնքել «Միսմա» ՍՊԸ-ի հետ՝ պատի օրացույցների գնման համար։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է կառավարությունից։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից պարզ է դառնում, որ օրացույցները պետք է լինեն գունավոր տպագրությամբ են, նախարարության անվանմամբ, դիմերեսին պատվիրատուի տրամադրած նկարով եռաշերտ, 30*70 սմ չափի, շարժական պլաստիկե հարմարանքով, յուրաքանչյուր ամիսն առանձին էջի վրա։

Նախարարությունը պատվիրել է 50 օրացույց, որոնց յուրաքանչյուրի արժեքը կազմել է 2500 դրամ։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 125 000 դրամ։

(Visited 23 times, 1 visits today)