Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին․ «Ա1+»

Եթե նախագահը վարչապետի հրամանագիրը չի ստորագրել և չի ուղարկել Սահմանադրական դատարան, ապա իրավունքի ուժով այն մտնում է ուժի մեջ, այսինքն՝ սրա իրավական կարգավորումն այն է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ անդրադառնալով նախագահի որոշմանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ առանձին դիմումով նախագահը դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Գյոզալյանը մեկնաբանում է․

«Նախագահը իր սահմանադրական իրավունքից օգտվում է և դիմում է Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականության հարց բարձրացնելու պահանջով, սա լրիվ այլ ընթացակարգ է, որը իրավական առումով որևէ կապվածություն չունի առաջին հարցի հետ։

Իհարկե, չի բացառվում, որ եթե ՍԴ-ի որոշումը որևէ ձևով ազդի Օնիկ Գասպարյանի իրավունքների կամ շահերի վրա, վերջինս կարող է դիմել Ընդհանուր իրավասության դատարան վիճարկելու այդ հրամանը, որով իրեն պաշտոնից ազատել են»,-նշեց փաստաբանը։

(Visited 64 times, 1 visits today)