«Մի տխուր լուր էլ ասեմ իմքայլական կռուգի համար». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանը դեռ շտաբի պետ է

Չնայած նիկոլական իրավագիտությանը, թե իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլևս պաշտոնանկ է արված, տխուր մի լուր ասեմ նիկոլական իրավաբաններին՝ Օնիկ Գասպարյանը դեռևս ՀՀ շտաբի պետք է և շարունակելու է կատարել իր լիազորությունները։

Կարդացե՛ք Սահմանադրություն։

Մի տխուր լուր էլ ասեմ իմքայլական կռուգի համար՝ «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ։

Եվս մեկ տխուր լուր նիկոլականության համար՝ «Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում են ընդգրկվում նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:

Ու մի փոքրիկ սպռավոչկա.

Այլ զորքեր են համարվում.

. ոստիկանության զորքերը,

. սահմանապահ զորքերը,

. պետական պահպանության ծառայությունը,

. ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները: Ահա այսպես։

Պարո՛ն Օնիկ Գասպարյան, դուք դեռ հնարավորություն ունեք անելու սպայի և գեներալի Ձեր քայլը»։

(Visited 474 times, 1 visits today)