Օնիկ Գասպարյանը ևս մեկ անգամ կզանգահարի Սերժ Սարգսյանին

«Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել»,- պնդման հեղինակը սահմանադրագետ Գոհար Մելոյանն է:

«ՉԻ». Վերջապես պարզվեց, թե ինչու Սերժ Սարգսյանը պարտվեց 2018 թվականին: Իր կողքին չէր այս տաղանդավոր ու հիանալի սահմանադրագետը: Հաստատ կհիմնավորեր, որ կապ չունի՝ հրաժարական է տվել, թե ոչ, միևնույն է՝ նա շարունակելու է մնալ որպես վարչապետ:

Սևով սպիտակի վրա գրված է՝ եթե նախագահը չի ստորագրում, բայց միաժամանակ նաև հրամանագրի սահմանադրականության հետ կապված չի դիմում ՍԴ, այն օրենքի ուժով մտնում է ուժի մեջ: Բայց Գոհար Մելոյանը չի ցանկանում հաշտվել իրականության հետ և շարունակում է պնդել, թե միևնույն է՝ ինքը ուզում է, որ Գասպարյանը մնա Գլխավոր շտաբի պետ:

 

Ամենայն հավանականությամբ այսպիսի «սահմանադրագետների» խորհրդով Օնիկ Գասպարյանը որոշեց գնալ արկածախնդրության: Թերևս նրանք էին համոզել գեներալին, որ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը միապետի կարգավիճակին հավասարեցված պաշտոն է, և եթե Նիկոլ Փաշինյանը Արմեն Սարգսյանի ձեռքը բռնած էլ գա, միևնույն է՝ չեն կարող իրեն հեռացնել պաշտոնից:

Ասում են, որ երբ Օնիկ Գասպարյանը նյարդայնանում է՝ կարող է ուղիղ կապով զանգահարել և հայհոյել: Ամենայն հավանականությամբ օրերս ԱԱԾ-ն ևս մեկ ձայնագրություն կունենա, որում Գասպարյանը կզանգահարի Սերժ Սարգսյանին և կհայհոյի, թե ինչու իրեն այս աստիճան անհարմար վիճակի մեջ գցեցին:

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 108 times, 1 visits today)