Վեր ընգեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից. Բաբաջանյան

Ազգային ժողովում արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Առաջին երկու օրերին թեկնածուներին ներկայացնելու համար ԱԺ-ում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանը դատավորի թեկնածուին հարց ուղղելու փոխարեն նշեց, թե ինչու՞ Վարդազարյանն այսօր ներկա չէ նիստին․ «Ուզում եմ տեղեկացնել, որ երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել ինձ հետ և սպառնալիքց հայտարարություններով, և այլն․․․

Դե, իհարկե, հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից նաև, այդ թվում՝ ԲԴԽ-ի։ Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք, ես 3․5 տարի անազատության մեջ գտնվելով օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել։

Էնպես, որ՝ վեր ընգեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»։

Մանրամասները՝ տեսանյութում

(Visited 52 times, 1 visits today)