2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ… Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է։

Նիկոլի պայքարի նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Հենց այստեղ է ուրվագծվում մոտեցումների տարբերությունը՝ Նիկոլին ամեն ինչ քանդելն է կարևոր, ընդդիմությանը՝ կործանումից հնարավորինս շատ բան փրկելը։

Դժբախտությունն այն է, որ պետական ինստիտուտները կործանումից փրկելով՝ մենք ոչ թե կանխում ենք քայքայումը, այլ ընդամենը դանդաղեցնում ենք այն։ Եվ դա գիտակցելու համար մենք պարզապես պետք է համեմատենք, թե ինչ ենք ունեցել նոյեմբերի 10-ին, և ինչ ունենք հիմա։

RA National Assembly session took place

Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ 2018-ին Նիկոլը հաջողություն է ունեցել, քանի որ չի ունեցել արգելակներ։ Նրան ոչինչ չէր սահմանափակում։ Կորուստները նրան չէին հուզում։

Եւ նա քայլում էր՝ ոչ մի արգելքի չնայելով: Եվ բացի այդ, նոյեմբերի 9-ից անցած ողջ ընթացքում Նիկոլն ամենաթույլն էր ընդամենը 10-ին, 11-ին և 12-ին, երբ նա ողնուղեղով զգում էր, որ մի քիչ էլ՝ և իրեն կկախեն լապտերի սյանը։

Բողոքի ցույցում գտնվող մարդիկ պետք է հիշեն այդ մասին։ Դե, կամ էլ՝ չմոռանան»:

(Visited 58 times, 1 visits today)