Առաջիկայում ես հայտարարություն կանեմ՝ դրան կգցեմ փոսը, դրանից հետո դու հրաժարական պահանջիր

— Պրիոմ, պրիոմ, Նարիմանով, լսո՞ւմ եք ինձ:

— Արա, հո դու դարդ չե՞ս, բաց կապով ես զանգել, ի՞նչ Նարիմանով:

— Շեֆ, ահավոր ջղայնացած եմ, իմացել եմ, որ հավատացել ես, թե աջակցում եմ դրան:

— Հանգստացի, ինձանից լավ ոչ մեկը քեզ չի կարա հասկանա: 3 տարի է՝ Մոսկվան չի հավատում, որ ես դրան չեմ աջակցել: Ինչ ասես՝ անում եմ, ինչ ասես՝ խոսում եմ, բայց էն Պեսկովը մենակ Ռոբին ա տեսնում Կրեմլի բարեկամ: Բայց, լավ էդ կապ չունի, մի բան պտի արվի, որ բոլորն էլ հավատան, որ դու կապիտուլյանտի հետ կապ չունես:

— Ի՞նչ անեմ, ինձանից ինչ կախված ա, խնդիր չկա: Ուզո՞ւմ ես՝ ասեմ, որ ինքն ա փոխել գլխավոր շտաբի քարտեզները, դրա համար էլ պարտվեցինք: Կարամ գեներալների ջիպերը մտցնեմ Երևան. դե գիտես՝ տանկերի հետ կապված խնդիր կա:

— Չէ, առաջիկայում ես հայտարարություն կանեմ՝ դրան կգցեմ փոսը, դրանից հետո դու հրաժարական պահանջիր:

— Բա որ գործից հանի:

— Մի վախեցիր, «մառոժնի» նվիրողը խոստումներ ա տվել, կաջակցի:

— Ցավդ տանեմ, քո վրա ավելի վստահ եմ, քան իմ վրա, բայց դրան «սավսեմ» չեմ վստահում: Փուռը կտա, կդառնամ «նիգոդնի», չեմ կարողանա ծառայել հայրենիքի փրկության ճակատին: Կդառնամ հերթական Սեյրան:

— Քեզ ինչ ասում են՝ դա էլ արա: Մերիին արդեն ասել եմ, մի հատ լավ տեքստ ա գրում քո համար: Հիշիր՝ ինչ անում ենք, անում ենք երեխեքի, թո՛ւ, հայրենիքի փրկության համար:

— Լավ, շեֆ ջան, հիմա հանգստացա, իմ համար շատ կարևոր ա, որ հանկարծ չմտածես, թե աջակցում եմ դրան: Իմ սպայական պատիվը, ուսադիրները թույլ չեն տա…

— Ասի՝ հանգստացի, էդ տեքստերդ պահի, շուտով պետք են գալու:

4-rd am

 

 

(Visited 288 times, 1 visits today)