Այս ամենը ձեր կերած կեղտերից մեկն է

Այսօր ընդդիմության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց. Այն հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ հնձում եք ձեր ցանածը, քանի որ 2018-ին էլ ձեր աջակիցներն էին դագաղներ, ծաղկեպսակներ, սև ժապավեններ դնում ՀՀԿ-ականների տների մոտ, «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ասել է.

«Առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչների տան մոտ ծաղկեպսակներ դրվել են 2008-ին ներկայիս ընդդիմադիր գործիչների կողմից, երբ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց մի ամբողջ հուղարկավորության տեսարան էր կազմակերպվում օրեր շարունակ: Երբ խոսք լինի ցանելու մասին, կտեսնեք սկզբնաղբյուրը այդ արատավոր երևույթի: Ես այդ երևույթը դատապարտել են 2008-ին, 2018-ին, ինչպես նաև հիմա»:

«ՉԻ». Բա, հարգելի նախկին իշխանավոր, իսկ այսօր՝ ընդդիմադիր դեմքեր ջան: Էս թաղման տեսարաններ, հուղարկավորություն, դագաղ, սև ժապավեններ… այս ամենը ձեր կերած կեղտերից մեկն է, որը ժառանգություն եք թողել:

Դրա համար էլ 2018-ի հեղափոխության օրերին, երբ նիկոլականները սև ժապավեններ էին կախում, օրինակ, Է. Շարմազանովին հանգուցյալի լուսանկարով՝ նրա տան դիմաց ակցիա էին անում, մի հատ ծպտուն չէին կարողանում հանել, ոչ թե վախից, այլ ամոթից:

Հը՞ն, պարոն Աղվան Հովսեփյան և պարոն Միքայել Մինասյան. հիշեցի՞ք, թե ինչպես էին ձեր ստուկաչն ու ձեր շիզոն հուղարկավորության տեսարաններ կազմակերպում:

Հանրապետական ջահելներն էլ կողքից շախ էին տալիս: Կայֆ էր, չէ՞: Այն ժամանակ ձեր յուղը շատ էր, չգիտեիք, որտեղ քսեիք:

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 267 times, 1 visits today)