Լավ, դուք խիղճ չունե՞ք. Դուք ամոթ չունե՞ք. Ա. Ջուլհակյան

Տիգրանաշենը «հանձնելու» մասին սուտը դեռ նորմալ չմարսած՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հիմա էլ որոշել է ցնցել համացանցը նոր կեղծիքով, նոր ստով: Հիմա էլ անցել է Տավուշին, Ազատամուտն է «հանձնում»:

Լավ, դուք խիղճ չունե՞ք: Դուք ամոթ չունե՞ք: Էս ժողովուրդը ձեր մեղքը չի՞ գալիս: Էս ժողովրդի վիշտն ու դարդը քի՞չ ա, որ կողքից էլ ստեր եք հորինում, որ հավելյալ սթրես ապրեն:

Զրո հոգատարություն, հա՞, մարդկանց նկատմամբ: Զրո պատասխանատվություն, հա՞, թե ձեր խոսքերից քանիսն էլ ավելի խորը կընկղմվեն հետպատերազմյան դեպրեսիայի մեջ:

Վարչապետությունն է՞լ եք էս խելքով ու մարդկանց նկատմամբ վերաբերմունքով արել: Էս գործելաոճն էլ չի լինում ուղեղի կաթվածով արդարացնել: Սթափվեք:

Արուսյակ Ջուլհակյան

(Visited 147 times, 1 visits today)