ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին՝ է և չի համապատասխանում իրականությանը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»:

(Visited 102 times, 1 visits today)