ՀՀ ՊՆ-ն հերթական հայտարարությությունը տարածեց

Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք–ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

(Visited 130 times, 1 visits today)