Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի. Բախշյանը՝ Փաշինյանին

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաշինյա՛ն Նիկոլ

Ձեզ դիմում եմ որպես Սյունեցի Յուրի Բախշյանի այրի, ով իր գիտակցական կյանքում կանգնած է եղել Հայաստանի պետականության կայացման հիմքում, ով չէր կարող պատկերացրել այն վիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, իր հարազատ Զանգեզուրը։

Այն միլիմետր-միլիմետր սեղմվում է, օտարվում բոլորիս աչքի առաջ։

Իսկ դուք, ձեր կառավարությունը ոչինչ չեք ձեռնարկում, հանգիստ դիտողի դերում եք, չեք արձագանքում, իսկ որ ամենավատն է՝ չեք էլ կարող ձեռնարկել։

Ձեզ հետ ոչ մեկը չի բանակցում և չի պատրաստվում բանակցել, դուք և Ձեր քաղաքական թիմը պարզապես ամուլ մարմին եք։ Այլևս չենք վատսհում ձեզ։

Հեռացե՛ք։

(Visited 96 times, 1 visits today)