«հայրենիքի փրկության շարժման» անդամ կանայք «հարձակվել» և հայհոյախառն բառերով սպառնացել են ռուս հայտնի բլոգերին. Հ. Ստեփանյան

Հայկ Ստեփանյանն իր էջում գրել է.

Այսպես կոչված «հայրենիքի փրկության շարժման» անդամ կանայք «հարձակվել» և հայհոյախառն բառերով սպառնացել են ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին։ Այս մասին քիչ առաջ իր էջում գրել է Ռոմանովը։

Սա Հային ոչ հարիր պահվածք է։ Ամբողջ աշխարհում հայերին ճանաչում են, որպես հյուրասեր ու բարեհամբյուր ժողովուրդ։ Երկար տարիներ ապրելով Ռուսաստանի Դաշնությունում միշտ հպարտացել եմ, քանզի յուրաքանչյուր Հայաստանում եղած ռուս մեծ գոհունակությամբ ինձ պատմել է, թե ինչքան ջերմ են իրեն ընդունել Հայաստանում։

Այժմ ես ամաչում եմ։ Ամաչում եմ, քանզի Ալեքսեյը սկսած 2018թ.-ից մեծ գործ է արել մեզ համար, ռուս ու ոչ միայն ռուս ժողովրդին ցույց տալով թե ինչքան միասնական ենք, որքան սեր կա մեր մեջ։ Ցույց է տվել օրինակ, թե ոնց կարող է Ժողովուրդը հեղափոխություն անել առանց արյուն թափելու։ Ու շատ ռուսներ օրինակ էին վերցրել ու Ռուսաստանում ցույցերին բղավում էին «Ցանկանում ենք ինչպես Հայաստանում»։

Սա չի նշանակում, որ ես Ռոմանովի հետ միշտ համաձայն եմ, այո՛ երբեմն նրա հայտարարությունները ինձ համար խնդրահարույց են, սակայն ո՞վ է ասել, որ նրա խոսքի ազատությունը կարելի է այդ իսկ պատճառով սահմանափակել, կամ սպառնալ, պարտադրել օտարերկրյա լրագրողին ի՞նչ որ բան անել…

Սա աֆրիակական ցեղերի մոտեցում է։ Սուտ փրկիչները պառակտում են ոչ միայն մեզ մեր մեջ, այլև մեր հյուրերին հայհոյելով Հայաստանի ու Հայ Ժողովրդի անունն են վարկաբեկում։

Այս խшյտառակությանը պիտի արձագանքեն ոչ միայն պատկան օրինապահ մարմինները, այլև Հայաստաճի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, ու 17+ի կազմակերպիչներն ու դրանց առաջնորդողները պիտի հրապարակավ ներողություն խնդրեն, եթե բնականաբար սա չի արվում հատուկ Հայ ու Ռուս ժողովուրդներին իրար դեմ տրամադրելու համար։ Բռնпւթյուն, հայհոյանք, սպառնալիք…
Ժամանակն է կանգնեցնել էս անհեթեթությունը։

(Visited 284 times, 1 visits today)