Պարզվում է, որ մոր թվողների ցուցակում հինգերորդն եմ. Բաբաջանյան

Ռոբերտ Քոչարյանին աջակցող մոտ հարյուրի հասնող մեր հայրենակիցներ շուրջ երկու ժամ է մահվան սպառնալիքներով ռուսական և ուկրաինական հեռախոսահամարներից բացառապես ռուսերենով և ռուսատառ հայերենով հաղորդագրություններ են ուղարկում տարբեր հավելվածներում գրանցված իմ անձնական հեռախոսահամարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Հաղորդագրությունների վերջում ասվում է, որ շուտով Քոչարյանը գալու է իշխանության և մոր թելու է ինձ: Պարզվում է, որ մոր թվողների ցուցակում հինգերորդն եմ:

կակայա դասադա…

Որպես հանրային գործիչ շարունակելու եմ բացառապես հանրային տիրույթում հաղորդակցվել քաղաքացիների հետ:

Քոչարյանը և նրան սպասարկող պսևդոքաղաքական խմբակներն ու զինված բանդաները չեն կարող լռեցնել ճշմարտության ձայնը:

Ոչ մի օր չեմ լռելու, ոչ մի վայրկյան չեմ դադարելու խոսել ճշմարտության մասին ինչ գին էլ, որ վճարելու լինեմ դրա դիմաց»,- գրել է նա:

(Visited 539 times, 1 visits today)