Ֆրանսիայում ուղղաթիռի վթարի հետևանքով միլիարդատեր է զոհվել

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում վթարի է ենթարկվել մասնավոր ուղղաթիռ, որում եղել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և միլիարդատեր Օլիվյե Դասոն։ Նա և օդաչուն մահացել են, հայտնում է Ֆիգարոն։

Դասոն 69 տարեկան էր, նա ավիաինժեներ և Dassault Aviation ընկերության հիմնադիր Մարսել Դասոյի թոռն էր։

Կազմակերպութունն արտադրում է բիզնես դասի ինքնաթիռներ, ռազմական ինքնաթիռներ, տիեզերական արբանյակներ։

Օլիվյե Դասոն պրոֆեսիոնալ օդաչու էր, նրան է պատկանում արագության մի քանի ռեկորդ։

(Visited 47 times, 1 visits today)