«Նառան կանգնել է վահանների դիմաց, հիմա ձև չկա բացելու». ինչ են զեկուցել ոստիկանությանը

Դեմիրճյան փողոցում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Քիչ առաջ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենց խաղաղ բողոքի ակցիան շարունակվում է։ Նա ասաց, որ այստեղից որեւէ տեղ չեն գնալու։ Նա կոչ արեց քաղաքացիներին գալ Դեմիրճյան փողոց։

Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Բաղրամյան- Դեմիրճյան փողոցում։ Մեծ թվով ուժեր կան նաեւ կառավարական ամառանոցի դիմաց։

Ի դեպ ինչպես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այնպես էլ Դեմիրճյան փողոցում հավաքված քաղաքացիների միջեւ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ոստիկանությունը պատրաստվում է ցրել հավաքի մասնակիցներին և բացել Դեմիրճյան փողոցը։ Ի դեպ նման մտադրություն ունեցել են հենց հավաքի սկզբում։

Երբ հերթական անգամ Դեմիրճյան փողոցում իրավիճակը լարվել էր և ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը պատ էին կազմել ոստիկանների և ցուցարարների միջեւ Irakanum.am-ի թղթակիցը լսել է, թե ինչպես է ոստիկանության պաշտոնյաներից մեկը հեռախոսով զեկուցում էր վերադասին իրավիճակի մասին և բացառի ասում․ «Նառան կանգնել է վահանների դիմաց, հիմա ձև չկա բացելու»։

Irakanum.am

(Visited 333 times, 1 visits today)