Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակում են ԱԺ շենքը

ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կընդունի մեր պետությանը հարիր որոշում: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փորձում են շրջափակել ԱԺ շենքը։

Ոստիկանները փորձում են թույլ չտալ քաղաքացիների կողմից ԱԺ շենքի շրջափակումը։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ է անում սադրանքի չդիմել․ «Ազգային ժողով չենք մտնում, հանգիստ կանգնեք ձեր տեղը»։

Սաղաթելյանը հորդորում է ոստիկանությանը դադարեցնել ուժերի կուտակումը, իրենք կանգնելու են ԱԺ մուտքի մոտ։ Դիմելով քաղաքացիներին՝ նա հորդորեց պատից այս կողմ գալ․

«Մենք պատի ներսի հետ գործ չունենք։ Մեր այստեղ հավաքվելը մի նպատակ ունի, այս շենք մտնելու փորձ որևէ մեկը չանի։ Մենք այդ սադրանքին չենք գնալու, սա մեր հերթական անհնազանդության բողոքի ակցիան է»։

Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտան փակ է մնալու, քանի որ այս Ազգային ժողովը այստեղ անելիք չունի։

(Visited 59 times, 1 visits today)