Անգամ բարձր ձայնով «բառաչելն ու մազ փիտելը»՝ ձեզ չի «փրկի» պատժից. Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Եվ այսպես… «քաղաքական խրախճանք, թե քաղաքական մոլորություն, «քաղաքական շանտղություն, թե քաղաքական տկարմատություն»… սա մի կողմից… իսկ մյուս կողմից՝ «մահաբեր» թավիշ, ու էլի թավիշ, էլի թավիշ… ու Հայրենիքի կործանում, ազգի հույսի ու հավատի ոչնչացում… քայքայում, պառակտում ու… ու վերջը չի երևում…

Ու եթե միշիկանման մասսային, թվում է, թե թավշյա Նիկոլին փոխարինելու են իրենք, կամ միշիկի աներոջ ընկերներից որևէ մեկը, ապա պարզապես «հավերժ մոլորյալներ են»՝ փառքից ու փողից կուրացած…
Սա այն հարթակը չէ, որտեղ որոշ «ինքնահռչակ սահմանադրագետներ» պատվերով էնպիսի «մեկնաբանություններ» են անում, որ Սահմանադրության տառն ու ոգին պարբերաբար ենթարկվում է «սեռական ոտնձգության»…

Ով բանակը «տեղաշարժեց» քաղաքական նպատակներով՝ վայրկյան հետո դառնալու է քրեական օրենսգրքի «հաճախորդը»… իսկ ով այս ամենը չի հասկանում կամ գիտակցում՝ նա պարզապես «անուղղելի իդյոտ է»…

Հ.Գ. Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել… տանուլ տված պատերազմը ձեր թալանի. ճոխ ու շվայտ կյանքի արտացոլանքն է… դուք մեկընդմիշտ մերժված եք… ու վերադարձի մասին մտածելն անգամ «մահաբեր է»՝ ձեզնից յուրաքանչյուրի համար… ոչ մի պարագայում, անգամ բարձր ձայնով «բառաչելն ու մազ փիտելը»՝ ձեզ չի «փրկի» պատժից ու պատասխանատվությունից…

Հ.Գ. Ես անկեղծորեն խղճում, բայց միևնույն ժամանակ «մեղադրում» Նիկոլին… Խղճում եմ, որովհետև նա չդրսևորեց առաջնորդին բնորոշ հատկանիշներ ու «ընտրեց» ամեն ինչ քանդելու, ավերելու և ոչինչ չանելու գործելաոճը, իր շուրջը համախմբեց անմեղսունակների մի մեծ «բրիգադ»՝ ովքեր գործելու փոխարեն բառիս բուն իմաստով նմանվեցին նախորդներին… դարձան այլմոլորակայիններ, բանսարկուներ, ավերողներ, քանդողներ… գուցե նրանք այդպիսինն էին… ի սկզբանե…

մի անգամ ասել եմ, էլի կրկնում եմ՝ անգրագիտության և անճարության անունը թավիշ է… ու դեռ գլխի չեք ընկել… արդեն ուշ է, շատ ուշ… այդ թավիշն ունի կոնկրետ հասցեատերեր… մասնավորապես, ռուստամ բադասյան, արսեն թորոսյան, արայիկ հարությունյան, գագիկ սարգսյան, դավիթ տոնոյան, վալերիկ օսիպյան, արթուր վանեցյան, արման սարգսյան և մյուսները…

Հ.Գ. Պատերազմն աղետալի հետևանքներ է ունեցել մեր Հայրենիքի ու ժողովրդի համար… համընդհանուր տխրություն, մոլորություն, դժբախտություն, իսկ բարիկադի հակադիր կողմերում «հայտնված քաղաքական դեմքերը» ոչ մի կերպ չեն կարողանում «կիսել իշխանական լափամանը»…

Հ.Գ. Ու հետպատերազմական շոգային վիճակն «օգտագործելով» բարձրաստիճան զինվորականները «ջուր լցնելով» մերժվածների «քաղաքական ջրաղացին»՝ արեցին հակասահմանադրական քաղաքական հայտարարություն… ակամայից «հայտնվելով» քաղաքական գործընթացներում… Ու ոչ մեկին թող չթվա, թե դա «պատահական, միամիտ հայտարարություն էր»… բնավ էլ ոչ…

պատերազմը տանուլ տված գեներալները «բռնեցին ինքնաոչնչացման կործանարար ճանապարհը»՝ հանդես գալով «քաղաքական մեղադրանքներով»… ինչն ակնհայտորեն «դուրս է» իրենց իրավասության շրջանակներից… այս կերպ նրանք փորձում են «խույս տալ» պատերազմում կրած ամոթալի ու անպատվաբեր պատասխանատվությունից…
Ու պարզվեց նաև, որ ոչ միայն Շուշին է՝ տխուր ու դժգույն «ադրբեջանական քաղաք», այլև մեր կյանքն է հենց այդպիսին…

Իսկ Արցախի Հանրապետությունը «ժեկ կամ համատիրություն սարքած», կեղծ ժպիտով հասարակությանը մոլորության մեջ գցող «հանրաճանաչ անմեղսունակ» արայիկ հարությունյանը դեռ մեդալներ ու կոչումներ է շնորհում յուրայիններին՝ հրաժարվելով ինքնասպանություն գործելու «տղամարդկային» խոստումից…

(Visited 223 times, 1 visits today)