Ու զզվում եմ…Հրճվանքով նայում էին, թե ոնց են մեզ հրում էլ, հայհոյում էլ, ծեծում էլ, ՍՊԱՆՈՒՄ է՛լ. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժողովուրդ, չե՞ք զգում, որ հիմա էլ պեչենու բաղերն եք ընկել։

Էդ ո՞վ է ասել է՛, որ նորմալ բան է` օրերով պողոտա փակելը։ Ու ո՞վ է ասել, որ չի կարելի դրանց քշել էնտեղից։ Հերիք է էլի թունդ «ժողովրդավար» խաղաք։ Դա ժողովրդավարություն չի` անարխիա է, անտերություն, խուլիգանություն, լկտիություն։

Մի ամենաժողովրդավար երկրի անուն տվեք, որ նման բան կհանդուրժեր ու թույլ կտար, որ ամիսներով մարդկանց զրկեին ազատ երթեւեկելու հնարավորությունից։

Ավելի լավ է մտահոգվեք, թե ինչքան անճար ու ողորմելի իշխանություն ունենք, որ ոչ մի հարց չեն կարողանում լուծել ու շարունակում են աթոռներին սոսնձված մնալ։

Պա՛հ, բա ոնց կլինի. հանկարծ չհրեք ցուցարարներին, կհալվեն։

Էս նույն սրիկաները, որ հիմա մի հրելուց վայնասուն են բարձրացնում, շատ հանգիստ ու հրճվանքով նայում էին, թե ոնց են մեզ հրում էլ, հայհոյում էլ, ծեծում էլ, ձերբակալում ու տարիներով դատում էլ, ՍՊԱՆՈՒՄ է՛լ։

Ես ձեզ պես բարի չեմ։
Ու զզվում եմ Բաղրամյանում ցուցարարներին ուղղորդող մարդակերներից էլ, դրանց էդ լկտիությունը թույլ տվող փալաս իշխանությունից էլ։

(Visited 59 times, 1 visits today)