Սա մեր պետության պարտության վախճանն է. Ազոյան

«Այս նկարը արտացոլում է մեր 30 տարվա բացասական ու քայքայիչ բարքերի պարտությունը։ Սա մեր պետության պարտության վախճանն է։

Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ընդդիմության այսօրվա երթին և դրանից հրապարակելով սքրինշոթ՝ գրել է դերասան Հովհաննես Ազոյանը:

Նա նաև նշել է. «Շնորհակալ եմ այն մարդկանց, ում դեմքն ու ստոր մտադրությունները վերջնականապես բացահայտվեցին՝ լինի «մտավորական», թե սովորական թափթփուկ։

Ու շնորհակալ եմ մեր ազգի ողջամիտ, համբերատար ու անդավաճան տեսակի համար, ովքեր արհամարհեցին դավաճան գոռացող իրական դավաճաններին։ Սիրում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ։ Ինձ ուժ եք տալիս։

Չկա ավելի Աստվածահաճո առաքելություն, քան ծառայել սեփական ժողովրդին ու համամարդկային արժեքներին։ Թեկուզ մեռնենք սովից։

(Visited 55 times, 1 visits today)