Վազգեն Մանուկյանը Օնիկ Գասպարյանին կպատժի

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում իր ելույթի ժամանակ ասել է. «Պիտի բանակն իշխանությունը վերցներ իր ձեռքը: Ինչո՞ւ բանակը դա չարեց: Բանակն իրեն պահեց օրինապաշտ: Ես այդպես ինձ չէի պահի»:

«ՉԻ». Ինչ ասես, որ Բաղրամյանի այդ հարթակից չէինք լսել: Բայց սա արտառոց, համաշխարհային պատմության մեջ նախադեպը չունեցող բան է: Երկրի ղեկավարի հայտ ներկայացնող մարդը բանակին մեղադրում է օրինապաշտության մեջ:

Հերիք չէ, մեղադրում է, մի հատ էլ հայտարարում է, թե ինքը նաղդ օրենքը կխախտեր: Մարդը չի ուզում օրինապաշտ լինել: Մերժում է օրենքը: 1996-ին էլ է, էլի, այսպես արել: Ասել է՝ օրենքի հերն էլ անիծած, ճիշտ գրոհելն ու գլուխ ջարդելն է:

Այ, որ ժամանակին նա իր արկածախնդրության համար համապատասխան պատժի արժանանար, այսօր օրինապաշտպանության թիվ մեկ ներկայացուցիչը կլիներ: Էս ձևի համար ենք ասում, պարզ է, որ չէր լինի: Փոխվողը չի:

Պատկերացնում ենք՝ Վազգեն Մանուկյանը իշխանության է եկել: Առաջին հերթին Օնիկ Գասպարյանին է նստեցնելու օրենք չխախտելու համար:

4rd.am

(Visited 158 times, 1 visits today)