ՀՐԱՏԱՊ. Արցախի նախագահը, Մուրադովը և ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պահանջում են, որպեսզի ՊԲ հրամանատարը զորքերը դուրս բերի Կարմիր Շուկայից

Politik.am-ն արդեն տեղեկացրելէինք, որ պատերազմից հետո երկար ժամանակ Ադրբեջանի զինվորականները Կարմիր Շուկա կոչվող համայնքով անցնող ճանապարհով ազատորեն գնացել են Շուշի քաղաք:

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը տեղի հայ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով այդ ճանապարհին անցակետեր է դրել և հայ զինվորականները ստուգում են ճանապարհով անցնող բոլոր ադրբեջանցիներին:

Արզումանյանի այս քայլը խիստ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին և Իլհամ Ալիևի բանագնացը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում պահանջել է պաշտոնանկ անել Միքայել Արզումանյանին:

Արցախի կայքի աղբյուրների տեղեկացմամբ հենց այս պահին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը և ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան մի ներկայացուցիչ գնացել են ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանի հետ հանդիպման և պահանջում են Կարմիր Շուկայի ճանապարհից հանել հայկական զինված ուժերի զինծառայողներին, որպեսզի ճանապարհը հանձնվի ադրբեջանցի զինվորականներին:

Ճանապարհի հանձնումից կարճ ժամանակ անց Կարմիր Շուկան կհայաթափվի և տեղում կբնակեցվեն ադրբեջանցիներ:

(Visited 124 times, 1 visits today)