Արագածոտնում ողբերգական վթարի զոհ է դարձել 4 անչափահաս

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 19:40-ի սահմաններում, Opel մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում՝ դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ վթարի վայրում փորձում էին տեղազննություն կատարել, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 4-ը մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածները անչափահասներ են:

(Visited 285 times, 1 visits today)