Վաչե Թովմասյանն արտագաղթել է

Վաչե Թովմասյանն արտագաղթել է

Armlur.am-ը գրում է․ Նախորդ տարի, համաճարակով, պատերազմով եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված, երգիչները, երաժիշտները, պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսեւորելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են գտել եվրոպական մի շարք երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Ռուսաստանի Դաշնությունում:

Եվ այսպես ArmLur.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը լքել է երկիրը, դա են վկայում նաեւ վերջին շրջանում նրա տեղադրած լուսանկարները Միացյալ Նահանգներից:

Եվ քանի որ Վաչեն որոշել է երկրից հեռանալ, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երգիր, թե կարող ես» երաժշտական նախագիծը, որը շուրջ երկու տարի վարում էր նա, այսուհետ նրա փոխարեն կվարի հումորիստ Գրիգ Գեւորգյանը, իսկ նախագծի պարային բեմադրությունները կանի նրա կինը՝ պարուհի Սոնա Եսայանը:

ArmLur.am-ն արդեն տևական ժամանակ է ինչ փորձում է կապ հաստատել Վաչե Թովմասյանի հետ, սակայն ապարդյուն:

(Visited 38 times, 1 visits today)